Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՉԱԼԱՂԱՋ» ՏԵՂԵՐ

«ՉԱԼԱՂԱՋ» ՏԵՂԵՐ
31.01.2012 | 00:00

Ներիշխանական և ներկոնգրեսական «արշալույսները» ոչ մի կերպ չեն խաղաղվում: Ավելին, լարվածությունը գնալով մեծանում է թե՛ մեկ, թե՛ մյուս բևեռում: Նախ՝ ընդդիմության մասով: Ըստ «ներսի» աղբյուրների, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերն անցնում են բուռն ու փոխհամաձայնության խիստ դեֆիցիտով, թեև մեկ հարցում միակարծիք են՝ իրենք մասնակցելու են հերթական խորհրդարանական ընտրություններին և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգով: Սակայն, եթե մեծամասնականի առումով խնդիրներն այնքան էլ շատ չեն, համամասնական ցուցակի շուրջ լուրջ աժիոտաժ է սկսվել: Ըստ մեր աղբյուրի, հիմնական կռիվն ընթանում է այն հարցի շուրջ, թե կուսակցություններից քանի անդամ պիտի ընդգրկվի նախընտրական ցուցակում: Այ, այստեղ ՀԱԿ-ի առանցքային կուսակցությունների ջրերը նույն առվով չեն հոսում:
Օրերս, մեր այն դիտարկմանը, թե երեք տեղ է հատկացնելու ձեզ կոնգրեսը, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը հակադարձեց՝ իսկ ինչո՞ւ 3 և ոչ թե 4 կամ, ասենք, 10: Փաստորեն, եթե 18 կուսակցություններից միջին հաշվով 3-ական անդամ ներառվի ցուցակում, ստացվում է 54 անդամ, այլ խոսքով, ՀԱԿ-ը խորհրդարանում առնվազն մեծամասնություն պիտի կազմի, որ բավարարի իր թիմակիցների հավակնությունները, այլապես կոնգրեսից նեղացածներ ու հեռացողներ շատ են լինելու: Հաշվի առնելով այսօրվա քաղաքական իրադրությունը, կարելի է արձանագրել, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմելու կոնգրեսի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, ուստի Տեր-Պետրոսյանն այսօրվանից պիտի մտածի մինիմում ու մաքսիմում ցուցակներ կազմելու մասին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ կռվախնձորն անցողիկ հորիզոնականներ զբաղեցնելու հարցն է: Այս համատեքստում ՀՀՇ, ՀԺԿ, ՍԴՀԿ և «Հանրապետություն» կուսակցությունները չափազանց նախանձախնդիր են «չալաղաջ» տեղեր ունենալու հարցում:
Ի դեպ, ՀԱԿ-ը որոշել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ